2017-ի առաջին կիսամյակի ընթացքում թուրքական «Օթոքար»(Otokar) ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին և մի շարք այլ երկրների վաճառել է տարբեր տեսակների 292 միավոր զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
2016-ի առաջին կիսամյակում թուրքական ընկերությունը վաճառել է 257 միավոր զրահամեքենա: 2017-ի առաջին կիսամյակում զրահամեքենաների վաճառքի ցուցանիշը նախորդ տարվա հետ համեմատած աճել է 13 տոկոսով: 2017-ին վածառված մեքենաների թվաքանակն ավելացել է 35-ով:
«Օթոքար» ընկերությունը ընդհանուր առմամբ 2014-ին վաճառել է 368 միավոր, 2015-ին՝ 487 միավոր, իսկ 2016-ին՝ 595 միավոր զրահամեքենա:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը Թուրքիայից զատ զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա է վաճառում 30-ից ավել երկրների զինված ուժերի:
Նշենք, որ Otokar ընկերությունն արտադրում է 4×4 ընթացամասով 4 տեսակի զրահամեքենա` «Կոբրա», «Կոբրա-2», «Ուրալ» և «Քալե», 8×8 ընթացամասով Arma զրահախոդրիչները:
«Կոբրա» 4×4 ընթացամասով զրահամեքենայի արտադրությունը սկսվել է 1997 թվականին:
- Անձանակազմը՝ մինչև 8 զինծառայող,
- Առավելագույն արագությունը՝ 110 կմ/ժ,
- Զանգվածը՝ 4,8 տոննա,
- Սպառազինությունում առկա են 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ։
«Կոբրայի» արդիականացված տարբերակի անձնակազմը 9-ից 10 մարդ է (10 մարդ կարող է տեղափոխել զրահափոխադրիչի ամֆիբիա տարբերակը):
Նշենք, որ թուրքական «Օթոքար» ընկերության 4X4 ընթացամասով «Ուրալ» զրահամեքենան առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր Ստամբուլում կայացած IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ։
- Անձնակազմը՝ կարող է տեղափոխվել մինչև 10 դեսանտային,
- Մեքենայի զանգվածը՝ 6,2 տոննա,
- Առավելագույն արագությունը՝ մինչև 110 կմ/ժ:
4X4 ընթացամասով «Քալե» զրահամեքենան առաջին անգամ ներկայացվել է 2014-ին:
- Անձնակազմը և դեսանտը՝ 13 զինծառայող,
- Առավելագույն արագությունը մինչև 100 կմ/ժ,
- Սպառազինությունում առկա է 7,62 մմ գնդացիր:
Arma զրահամեքենան թուրքական ընկերությունը ներկայացնում է 8×8 ընթացամասով:
- Մեքենայի անձնակազմը 2 մարդ է, հետևակի քանակը՝ 8 մարդ,
- Առավելագույն արագությունը՝ 105 կմ/ժ,
- Մեքենայի բազային տարբերակը զինված է 12,7 ու 7,62 մմ գնդացիրներով: