Պարսից ծոցում ԱՄՆ կործանիչը խուսափել է իրանական ԱԹՍ-ի հետ բախումից

Օգոստոսի 8-ին Պարսից ծոցում իրանական Qom-1 ԱԹՍ-ն մոտեցել է ավիակրի վրա վայրէջքի պատրաստվող ԱՄՆ բանակի Boeing F/A-18E/F կործանիչին։ 30 մ հեռավորության վրա գտնվող իրանական ԱԹՍ-ի հետ բախումից խուսափելու համար ամերիկյան կործանիչը շրջանցող մանևր է կատարել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական կայքը։

Պենտագոնի ներկայացուցիչները իրանական կողմի գործողությունները որակել են «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր»։ Իրանը դեռևս չի արձագանքել այս միջադեպին։

Ամերիկյան F/A-18E Super Hornet կործանիչ

Ամերիկյան F/A-18E Super Hornet կործանիչ

Սա 2017թ. Պարսից ծոցում ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած 13-րդ միջադեպն է։

Ավելի վաղ իրանցիները հայտարարել էին, որ Պարսից ծոցում Nimitz ավիակիր նավը  ուղղաթիռ է ուղարկել «Ռեսալաթ» նավթագազային հանքավայրի մոտ ԻՀՊԿ նավերին հետևելու, միաժամանակ ավիակիր նավը և իրեն ուղեկցող ռազմանավը մոտեցել են իրանական նավերին,այնուհետև նախազգուշացնող կրակ արձակել:

Ամերիկյան կողմի մեկնաբանությամբ՝ իրանական նավերը մեծ արագությամբ մոտեցել են ամերիկյան Nimitz ավիակիր նավին և նրան ուղեկցող նավին։ Իրանցիների հետ կապ հաստատել չհաջողվելուց հետո իրենք արձակվել են ազդանշանային հրթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *