Հայաստանի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը նվիրաբերել է 15 հազար ԱՄՆ դոլար: Սա մինչ այս հիմնադրամին կատարված խոշորագույն նվիրաբերությունն է: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Ռայմոնդ Եզեգելյանը նշել է, որ նվիրաբերությունը կատարում է քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել:
Հունիսին կատարվել էր ևս մեկ խոշոր նվիրաբերություն, կիպրահայ բարերար Հարություն Անմահունին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 հազար ԱՄՆ դոլար էր նվիրաբերել:
Ավելի վաղ հիմնադրամը հրապարակել էր նվիրաբերությունների մասին ամփոփ տեղեկություն, ըստ որի՝ հիմնադրամը հունվարի 1-ից մինչև հունիսի 19-ը ստացել է մոտ 37,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն: