Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայում անցկացվել է հակաահաբեկչական զորավարժություն

Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժության ընթացքում պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո շրջափակել և ոչնչացրել են նրանց։ Այս մասին օգոստոսի 7-ին  տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքներն անցկացվել են Լյաուրի զորավարաժարանում։ Տագնապով վերկացից հետո զինծառայողները 40 կմ երթ են կատարել դեպի նախանշված շրջան, որտեղ հասնելուց հետո «հսկողության տակ են վերցրել կարևոր նշանակության օբյեկտները»։

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից

Այնուհետև զինծառայողները «Զաստավա» և «Էլերոն» անօդաչու թռչող սարքերով հետախուզել են տեղանքը, ինչի արդյունքում հայտնաբերվել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և նռնականետներով զինված «ահաբեկչական խմբավորումը»։

«Խմբավորմանը» վնասազերծելու համար կիրառել են 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից, «Սանի» նռնականետ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Զորավարժության սցենարի համաձայն՝ ահաբեկիչների մի մասը փորձել է բնակելի տարածք ներթափանցել։ Նրանց առաջխաղացումը Տ-72 տանկերով և ԶՈւ-23-2 հրետանային կայաններով կասեցրել են մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Ստորաբաժանումներին աջակցել է նաև 2 միավոր Մի-24 ուղղաթիռ։

Զորավարժությանը ներգրավվել է 800 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա։

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *