Օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է այդ երկրի զինված ուժերում շահագործվող զրահապատ մեքենաների վերանորոգման կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Գործարանում վերանորոգվելու և սպասարկվելու են Ադրբեջանի բանակի սպառազինությունում առկա զրահապատ մեքենաները։
Նշվում է, որ բացի տեխնիկայի վերանորոգումից, կոնտրոնում նաև պատրաստելու են զրահամեքենաների վարորդների, նշանառուների, օպերատորների և այլ մասնագետների։
Կից հրապարակված լուսանակարներում պատկերված են իսրայելական արտադրության SandCat զրահապատ մեքենաներ։
Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում առակ զրահապատ մեքենաների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ այս հղումով։