Իրանում կքննարկեն ԶՈւ ռազմածովային արդյունաբերության կազմակերպություն հիմնելու օրինագիծ

Շաբաթվա ընթացքում Իրանի խորհրդարանի բաց նիստում կքննարկվի «Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպություն հիմնելու» վերաբերյալ օրինագիծը։ Այս մասին օգոստոսի 5-ին  հայտնել է  իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Օրինագիծը դեռևս 2014 թվականին հաստատել էր Իրանի կառավարությունը։

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպությունը զբաղվելու է սուզանվերի, արագընթաց նավերի, «ցամաք-ծով» դասի հրթիռների և ռազմածովային ուժերին անհրաժեշտ այլ սպառազինության արտադրությամբ։

Օրինագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ Իրանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ռազմածովային արդյունաբերությամբ զբաղվող այլ կառույցները միավորվելու են նորաստեղծ կազմակերպությանը։

Սա ենթադրում է, որ «Իրանի ՊՆ ռազմածովային արդյունաբերության կազմակերպությունը» ամենյան  հավանակությամբ նույնպես կմիավորվի «Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպությանը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *