ՊԲ հրամանատարի տեղակալները ցուցադրական պարապմունքներ են անցկացրել

Հուլիսի 31-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ` մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ անձնակազմի գործողությունների, սպառազինության ճիշտ շահագործման, հրամանատարական պատրաստության և այլ թեմաներով: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի օգոստոսի 5-ի թողարկումից:

2017-ի հուլիսի 31-ին ՊԲ-ում անցկացված ցուցադրական պարապմունքը

2017-ի հուլիսի 31-ին ՊԲ-ում անցկացված ցուցադրական պարապմունքը

Պարապմունքներին ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով անձնակազմին անհրաժեշտ ցուցումներ է տվել ծառայությունն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու վերաբերյալ:

Ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են ՊԲ հրամանատարի տեղակալները:

Նշվում է, որ պարապմունքների նպատակն էր մշակել սպաների մասնագիտական ունակությունները, ուղղորդել ծառայության ճիշտ կազմակերպման ու անձնակազմի ղեկավարման հարցերում:

Պարապմուքներն անցկացվել են 2017 թվականի բանակային ուստարավա երկրորդ կիսամյակին ընդառաջ, ընթացքում հստակեցվել են ուստարվա երկրորդ կիսամյակի խնդիրները և անելիքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *