Օգոստոսի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական, տեխնիկական ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել ձեռք բերված համաձայնագրերի կատարումը արագացնելը։
Тегеран. С министром обороны Ирана Хусейном Дехканом было что обсудить pic.twitter.com/NZuaCOtK8Q
— Дмитрий Рогозин (@Rogozin) August 5, 2017
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային, միջազգային խնդիրներին առնչվող հարցերին։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են Իրանին սպառազինություն մատակարարելու հարցեր։ Նշվում էր, որ 2 երկրների նկատմամբ ԱՄՆ կողմից պատժամիջոցներ սահմանվելուց հետո երկրները նախապես պայմանավորվել են ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը։