Հայաստանի և Իրանի նախագահները կարևորել են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը

Օգոստոսի 6-ին Իրանի  նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին հանդիպել են Թեհրանում

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին հանդիպել են Թեհրանում

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

Իրանի իսլամական հանրապետության համար շատ կարևոր է, որ երկրի սահմմաները անվտանգ լինեն և հույս ունենք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերով այս խնդրի խաղաղ կարգավորմանը ականատես կլինենք,- ասել է Հասան Ռոհանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *