ՌԴ ԶՈւ սիրիական զորախումբը համալրվել է «Վերբա» համալիրներով

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում գործող ստորաբաժանումները համալրվել են զենիթահրթիռային դյուրակիր «Վերբա» համալիրներով, և հենց այս համալիրներով Դամասկոսում խոցվել է «Թահրիռ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը պատկանող անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Русская весна լրատվակայքը:

ԱԹՍ-ի միջոցով ահաբեկիչները իրականացնում էին քաղաքի ուղղությամբ կրակի ղեկավարումը:

Հիշեցնենք, որ այս համալիրներից մատակարարվել են նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը նույնպես ձեռք է բերել «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *