Լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժման 5 մարտիկ ազատվել է «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման գերությունից և վերադարձել է Լիբանանի Ալ-Կաա քաղաք: Այս մասին օգոստոսի 4-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության
«Ալ-Նուրսայի ճակատ» խմբավորումը վերադարձել է գերեվարած մարտիկներին «Հեզբոլլահի» հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Ավելի վաղ էլ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը ազատ է արձակել «Հեզբոլլահի» 3 մարտիկի՝ խմբավորման 3 զինյալների դիմաց: Նախատեսվում է, որ կողմերը շարունակելու են գերիների փոխանակումները:
Բացի այդ, կողմերի համաձայնության շրջանակներում «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները և իրենց ընտանիքները՝ մոտ 9000 մարդ, սկսել է դուրս գալ սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Լիբանանի Արսալ շրջանից:
Օգոստոսի 4-ին հայտնի է դարձել, որ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալների խումբը իրենց ընտանիքների հետ միասին հասել են Սիրիայի Իդլիբ նահանգ:
#Pt. 36+hrs after they left #Arsal ~4,500 refugees & ~500 #HTS fighters reached #Idlib. #FSA conv. abt 2 leave Arsalhttps://t.co/xKwtFZBD2X pic.twitter.com/ytYqR6uj6l
— Qalaat Al Mudiq (@QalaatAlMudiq) August 4, 2017
Զինյալների դուրս բերումից հետո Լիբանան-Սիրիա սահմանը ամբողջությամբ կանցնի «Հեզբոլլահի» վերահսկողության տակ: Շարժումը հայտարարել է, որ պատրաստ է այդ տարածքները հանձնել Լիբանանի զինված ուժերին:
Նշենք, որ հուլիսի 21-ին «Հեզբոլլահ» շարժումը ռազմական գործողություններ էր սկսել Արսալում ահաբեկչական խմբավորումների դեմ: «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հուլիսի 26-ին հայտնել էր, որ շարժումը կարողացել է ահաբեկիչներից ազատագրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Արսալ նահանգի մեծագույն մասը։
Ահաբեկչական խմբավորումները Արսալ նահանգի լեռնային տարածքն օգտագործում էին դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար: Այդ հատվածներում գործում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: