«Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է պայթեցնել Դեր Զորում տեղակայված նավթահորերը: Դեր Զորում ներկայում Սիրիայի կառավարական ուժերը շրջափակված են ԻՊ զինյալների կողմից, սակայն Սիրիայի բանակը հարավից մոտենում է Դեր Զորին: Նավթահորերի պայթեցման մասին հայտնում է արաբական Al Masdar News լրատվական կայքը:
- Դեր Զորի նավթահոր. 2011 թ.
- Դեր Զորի նավթահոր 2017 թ.
Այս մասին հայտնի է դարձել արբանյակային լուսանկարներից: Արաբական լրատվակայքը նշում է, որ երկու նավթահոր պայթեցվել է «որոշ ժամանակ առաջ»:
Վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերը հայտնում են Ռաքքայի հարավում ԻՊ դեմ հաջող գործողությունների մասին: արաբական նույն լրատվակայքը՝ փոխանցելով Սիրիայի ՊՆ-ից ստացած տեղեկությունը, նշում է, որ Սիրիայի կառավարական ուժերը Ռաքքայի հարավում ԻՊ-ի զինյալների, զինտեխնիկա են ոչնչացրել:
Այդ թվում ոչնչացված զինտեխնիկայի թվում նշվում է.
- 330 մեքենա, մեծ մասամբ՝ Pickup,
- 12 թաքստոց,
- 3 տանկ,
- 3 զինապահեստ,
- 11 հրետանային կայանք,
- 5 գնդացիր: