Իրանը կարող է պաշտպանության նոր նախարար ունենալ

Օգոստոսի 5-ին Իրանում տեղի կունենա վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։ Երդմնակալությունից հետո 2 շաբաթվա ընթացքում Ռոհանին պետք է ներկայացնի  նոր կառավարության կազմը, որը 10 օրվա ընթացքում պետք է հաստատվի Իրանի խորհդարանի կողմից։

Օգոստոսի 3-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել ՝ ներկայացնելով նոր կառավարության հավանական կազմը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ նոր կառավարությունը կունենա 9 նոր նախարար, ևս 9-ը կվերանշանակվեն իրենց պաշտոններում։

Իրենց պաշտոններում են վերանշանակվելու Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հետախուզության նախարար Մահմուդ Ալավին։

Իսկ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում առաջարկվել է Ամիր Հաթամիի թեկնածությունը, ով այժմ զբաղեցնում է պաշտպանության փոխնախարարի  պաշտոնը։

Իրանի պաշտպանության փոխնախարար Ամիր Հաթամին

Իրանի պաշտպանության փոխնախարար Ամիր Հաթամին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *