Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2130-ի

Սիրիայում կառավարական ուժերի և տարբեր զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում մինչև այժմ հրադադարի ռեժմին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2131-ի: Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

Ըստ աղբյուրի՝ 1 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին միացել է 36 բնակավայր, որից 5-ը Հոմս նահանգում, 4-ը՝ Իդլիբ նահանգում, 27-ն էլ Հալեպ նահանգում: Հրադադարի ռեժիմին միացած զինյալ խմբավորումների թվաքանակը չի փոխվել՝ 224 խմբավորում:

Մինչ այս՝ հուլիսի վերջին, համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում 3-րդ «ապաէսկալացման գոտին» ստեղծելու վերաբերյալ: Այդ գոտին ստեղծվելու է Հոմս նահանգում, այնտեղ գործելու են Ռուսաստանի ռազմական ոստիկանության անցակետեր և դիտակետեր:

Օգոստոսի կեսերին կամ վերջին նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացնել Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 6-րդ փուլը: Մինչև այժմ Աստանայում անցկացվել է բանակցությունների 5 փուլ՝ 2017 թ. հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին և հուլիսին:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *