2017 թ. սեպտեմբերի 2-ից 4-ը Երևանում նախատեսվում է անցկացվել «Անվտանգ Հայաստան» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Օգոստոսին 1-ին ՀՀ ԱԻՆ-ում անկացվել է ցուցահանդեսի համակարգման խորհրդի նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր:
Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:
Ցուցահանդեսի կայքը՝ այստեղ: