2011-2017 թթ. Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի՝ պատերազմական գոտիներ մեկնող 252 քաղաքացի

Թուրքիայում 2011 թվականին մինչև 2017-ի հուլիս թուրք-սիրիական սահմանը հատելիս ամենաշատը ձերբակալվել և երկրից արտաքսվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ:  Տվյալները վերցված են Թուրքիայի ՆԳ նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցից:

Թուրքիայից ամենաշատ արտաքսված քաղաքացիներ ունեցող երկրների թվում է նաև Ադրբեջանը

Թուրքիայից ամենաշատ արտաքսված քաղաքացիներ ունեցող երկրների թվում է նաև Ադրբեջանը

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրի 4957 քաղաքացի է սահմանին ձերբակալվել և արտաքսվել երկրից:

2011 թվականին մինչև 2017թ. Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ամենաշատը արտաքսվել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 804 մարդ:

Միևնույն ժամանակ, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու և պատերազմական գոտիներ մեկնելու մեջ կասկածվող 146 երկրի 53 հազար 781 քաղաքացու նկատմամբ Թուրքիա մուտքի արգելք է սահմանվել: Այդ երկրների թվում առաջատարը Սաուդյան Արաբիան է (7523 քաղաքացի): Ադրբեջանի 1677 քաղաքացու մուտքը Թուրքիա նույնպես արգելված է:

Սիրիայում սպանված զինյալ Ադրբեջանից

Սիրիայում սպանված զինյալ Ադրբեջանից

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ 2017-ի մարտի դրությամբ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:

2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (CTCհրապարակել էր 2013-2014 թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց: Փաստաթղթերը լրացնողներից 122-ը Ադրբեջանից են։

Զինյալների մեծ մասը Թուրքիայից Սիրիա անցել են նշված 6 սահմանային անցակետերով. քարտեզը՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ի

Զինյալների մեծ մասը Թուրքիայից Սիրիա անցել են նշված 6 սահմանային անցակետերով. քարտեզը՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *