Google Earth ծրագրում լուսանկարների բազայի վերջին թարմացումից հետո հասանելի են դարձել նաև ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) համար կառուցվող դիրքերի լուսանկարները։ Ինչպես և ենթադրվում էր, երկու դիվիզիոններն էլ տեղակայվելու են Բաքվի շրջակայքում. մեկը կառուցվում է Բաքվից արևելք, մյուսը` հյուսիս-արևմուտք։
Քարտեզում կարմիր շրջանակներով նշված են աերոդինամիկ թիրախների խոցման տիրույթները, իսկ գազարագույնով` բալիստիկ։
- Ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ2 կառուցվող դիրքը Բաքվից արևելք
- Ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ2 կառուցվող դիրքը Բաքվից հյուսի-արևմուտք։
- Ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ-2 համակարգերի ծածկույթը։
Ինչպես երևում է լուսանկարներից` դիրքերը դեռ պատրաստ չեն, սակայն ԶՀՀ առանձին բաղադրիչներ արդեն տեղակայված են։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2011 թվականին Ռուսաստանից գնել էր ի սկզբանե Իրանի համար նախատեսված Ս-300ՊՄՈՒ-2 համակարգերի 2 դիվիզիոն` վճարելով ընդհանուր 300մլն. դոլար։