2017 թ. սկզբից մինչ մայիսի 8-ը սպանվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի 2531 և վիրավորվել 4238 ծառայող: Գրեթե նույնքան կորուստ Աֆղանստանն ունեցել է նաև նախորդ տարի:
Այս մասին նշվում է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ կազմակերպության զեկույցում. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Թվերը ամերիկյան կողմին ներկայացրել Է Աֆղանստանի կառավարությունը:
2016 թվականի առաջին 10 ամիսներին սպանվել է Աֆղանստանի 6785 ուժային: Ընդհանուր Աֆղանստանում ամեն օր սպանվում է շուրջ 20 ուժային:
Ըստ ամերիկացի զինվորականների՝ կորուստների մեծ թիվը պայմանավորված է անցակետերի խոցելիությամբ: Աֆղանստանի ԶՈւ-ն անցակետերում շուրջ 10 անգավ ավելի շատ է կորուստներ ունենում քան հարձակողական գործողություններում:
Զեկույցում ներկայացվել է նաև Աֆղանստանում կառավարական ուժերի և Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հարաբերակցությունը: Կառավարական ուժերը վերահսկում են երկրի 407 շրջանների 59,7%-ը, Թալիբանի վերահսկողության տակ է երկրի տարածքի 11,1%-ը, իսկ մնացած՝ 29,2%-ը «վիճելի» տարածքներ են: