Հուլիսի 28-ին Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը ազդանշանային հրթիռներ է արձակել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային նավերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԻՀՊԿ «Սեփահնյուզ» կայքը:
Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ ամերիկյան Nimitz ավիակիր նավը ուղղաթիռ է ուղարկել «Ռեսալաթ» նավթագազային հանքավայրի մոտ ԻՀՊԿ նավերին հետևելու, միաժամանակ ավիակիր նավը և իրեն ուղեկցող ռազմանավը մոտեցել են իրանական նավերին,այնուհետև նախազգուշացնող կրակ արձակել:
Ամերիկյան կողմի մեկնաբանությամբ՝ իրանական նավերը մեծ արագությամբ մոտեցել են ամերիկյան Nimitz ավիակիր նավին և նրան ուղեկցող նավին։ Իրանցիների հետ կապ հաստատել չհաջողվելուց հետո իրենք արձակվել են ազդանշանային հրթիռները: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Սա ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ միջադեպն էր:
Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, ամերիկյան USS Thunderbolt պարեկային նավը մի քանի նախազգուշացնող կրակ էր արձակել իրենից 137մ հեռավորության վրա գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավի ուղղությամբ։
ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև նմանատիպ միջադեպեր հաճախ են գրանցվում։