Peace Onyx ծրագրով վերջին F-16 կործանիչը հանձնվեց Թուրքիայի օդուժին

Ինչպես տեղեկացնում է 1in.am-ը, թուրքական «Turkish Aerospace Industries» ընկերությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերին է հանձնել «Peace Onyx IV» ծրագրի շրջանակներում 30 F-16 Block 50 կործանիչներից վերջինը։ Իսկ ընդահնուր առմամբ՝ այդ ինքնաթիռը Թուրքիայում ամերիկյան արտոնագրով հավաքված 308-րդ կործանիչն է։

Նշենք, որ համաձայն armstrade.org կայքի՝ Թուրքիան ամերիկյան արտոնագրով F-16 կործանիչներ սկսել էր հավաքել 1987 թվականից սկսած։

Աղբյուրներ. 1in.am, ЦАМТО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *