ՄԱԿ-Իրան բանակցությունները առաջընթաց է արձանագրվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA, МАГАТЭ) պատվիրակությունը բանակցությունների նպատակով ժամանել էր Թեհրան։ Երեկ գործակալության փոխտնօրեն Հերման Նաքերթսին Վիեննայում հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 16-ին:

Նաքերթսին նշել է, որ թեև ԱԷՄԳ-ի Պարչինի ռազմական համալիր այցելելու պահանջը մերժվել է, բայց նա ակնկալում է, որ հետագայում ԱԷՄԳ-ի տեսուչներին այնուամաենայնիվ կթույլատրեն այցելել Պարչինի ռազմական համալիր:

Իրանի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Պարչին այցելելու վերաբերյալ համաձայնություն չի եղել: ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն բանակցությունները համարել է կառուցողական՝ ավելացնելով, որ «լավ առաջընթաց է արձանագրվել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *