Բնակավորման խնդրի լուծումները գտնվում են ակտիվ փուլում. Վիգեն Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ ՊՆ-ում քննարկվել են 2017թ. ուսումնական տարվա ձմեռային փուլում կատարված աշխատանքները: Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներին մասին պաշտպանության նախարար տեղեկացրել է, որ բնակավորման խնդրի լուծումները գտնվում են ակտիվ փուլում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նախարար Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հաշմանդամ զինծառայողների համար սեպտեմբերին կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ մասնագետներով համալրված վերականգնողական կենտրոն:

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը

ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստին քննարկվել են նաև ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի ղեկավարման, համալրման, կադրային քաղաքականության, զինվորական կարգապահության վիճակի ու դրա բարելավման ուղիներին վերաբերող հարցեր:

Նախարարը տեղեկացրել է, որ ավարտվել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դիմումների ընդունումը և հաստատության սան դարձած պատանիները սեպտեմբերին կհաճախեն Դիլիջանում գտնվող ու բարձրակարգ պայմաններով ապահովված վարժարան:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի հանրային քննարկումների արդյունքները, նշելով, որ այս նախաձեռնությունների վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի արձագանքն ու գնահատականը եղել է առավել քան դրական:

Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *