Ռուսաստանի հարավում լայնամասշտաբ հրամանատարաշտաբային վարժանքներ են ընթանում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շուրջ 5 հազար 500 զինծառայող և 500 միավոր զինտեխնիկա ներգրավվել է անցկացվող հրամանանատարաշտաբային պարապմունքներին։ Վարժանքներն ընդգրկում են Կասպյան շրջանից մինչև Ղրիմ ընկած տարածքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆաևը։

Մարտական պատրաստության ստուգումներն անցնում են ռազմական շրջանի շտաբերում, միավորումներում, Սևծովյան նավատորմում, Կասպյան նավատորմիղում և հակաօդային պաշտպանության ու ռազմաօդային ուժերում։

Շտաբային սպաները մշակում են զորքերի տարբեր տեսակների ղեկավարումը՝ կատարելով տարբեր առաջադրանքներ՝ իրարից հեռու գտնվելով շուրջ 1000 կմ։

Ներգրավված են նաև կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիացիոն, քիմիական և կենսաաբանական պաշտպանության զորքերը։

Բացազատման շրջաններում երթուղիներով շարժվող զինտեխնիկայի շարասյունների ընթացքին հետևել է ռազմական ոստիկանությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *