Ադրբեջանը 10 ուսումնական ինքնաթիռ գնելու պայմանագիր է կնքել Պակիստանի հետ

Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է պակիստանյան The News առցանց հրատարակությունը։

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պայմանագիրը կնքել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex պետական ընկերության ներկայացուցիչը։

Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է:

MFI-17 Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

  • Անձնակազմը — 2 կամ 3 օդաչու,
  • Թռիչքի տևողությունը — մինչև 5 ժամ,
  • Առավելագույն արագությունը — 238 կմ/ժ,
  • Բեռնատարողությունը — 300 կգ
  • Սպառազինությունում — 7,62 մմ գնդացիրներ, 6 կախոց՝ չկառավարվող և հակատանկային կառավարվող հրթիռներով:

Մինչև այժմ Պակիստանը մոտ 100 Super Mushshak ինքնաթիռ է վաճառել 8 երկրի, այդ թվում նաև Իրանին, Իրաքին, Օմանին և Սաուդյան Արաբիային։

2017-ի մայիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պակիստանյան այդ ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի զինուժի համար 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու համաձայնագիր: Այդ պայմանագրի մասին դեռևս 2016-ի նոյեմբերին հայտնել է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը։ Սակայն այդ ժամանակ թուրքական կողմը դեռև չէր հայտնում այդ մասին։ Թուրքիային վաճառվելիք 1 միավոր ինքնաթիռի գումարը գնահատվում է մոտ 2 միլիոն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *