Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Ստամբուլի անվտանգության ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 26 անձ, որից 17-ն՝ օտարերկրացի։ Այս մասին հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը։
Նշվում է, որ նրանք ձերբակալվել են Ստամբուլում և ապացույցներ կան այն մասին, որ կասկածյալները նախկինում եղել են Սիրիայի բախումային գոտիներում։
2017-ի մարտի վերջին Թուրքիայում ձերբակալվել էր նաև խմբավորման պարագլուխներից Սաֆուան Քահուաթը, ով զբաղվում էր Եվրոպայից նոր անդամների հավաքագրումով և նրանց մարզելով:
Հավելենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։