Լեոն Պանետան այցելել է Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազա

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան չնախատեսված այց է կատարել Թուրքիայում տեղակայված ԱՄՆ Ինջիրլիկ ավիաբազա. հաղորդում է «Նյու Յորք Թայմս» թերթը: Այցի պատճառներից մեկը եղել է մեկ օր առաջ Թուրքիայում ԱՄՆ Զինված Ուժերի «Փեթրիոտ» զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու որոշումը:

Պանետա Ինջիրլիկ

Ինջիրլիկի ավիաբազայում Պանետան հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ժամանակ նա ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Թուրքիայի, Հորդանանի և Իսրայելի հետ Սիրիայի քիմիական զենքի պաշարները վերահսկելու համար և զգուշացրել է, որ եթե դրանք օգտագործվեն՝ Սիրիային «ծանր հետևանքներ» են սպասվում: «Մենք նախագծեր ենք կազմել, նախագահին ներկայացնելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք», ասել է նա՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ գործողություններ են նախատեսվում:

Վերջին մի քանի օրերին Պանետան այցելել էր նաև Քուվեյթ և Աֆղանստան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *