2008-ից Իրանի ՌԾՈւ-ն 250-ից ավելի բախում է ունեցել ծովահենների հետ միջազգային ջրերում

2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ, միաժամանակ ապահովել 4200-ից ավելի նավի անվտանգություն: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլահ Սայարին: Հուլիսի 24-ին փոխանցում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը:

Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Հունիսին Իրանը միջազգային ջրերում հերթապահության է ուղարկել Իրանի բանակի ռազմածովային ուժերի 47-րդ նավախումբը, որի կազմում են «Ալբորզ» հրթիռային նավը և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը:

Իսկ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։ Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբի կազմում էին «Ալվանդ» ռազմանավը և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *