Սահմանի վրա ոչինչ չի եղել, ամեն ինչ հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են, թե իբր հայկական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է ծանր սպառազինություն:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը և նշեց, որ վերջին օրերին սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է.

«Իրավիճակը հանգիստ է: Ավելին՝ վերջին 2 օրում հանգիստ վիճակ է եղել, չնչին, քիչ, նույնիսկ իրենց կողմից լուրջ խախտումներ չեն եղել»:

Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ նաև նշվում է, որ հայկական կողմը սադրանքների միջոցով փորձում է խափանել բանակցությունների ընթացքը: Ադրբեջանական կողմի հայտարարությունը Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը.

«Սա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ ցնդաբանությունն է՝ միգուցե կապված շոգի հետ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *