ՌԴ ռազմաօդային ուժերն առաջիկայում կհամալրվեն նոր տեխնիկայով

ՌԴ ռազմաօդային ուժերը առաջիկայում կստանան ավելի քան 60 Կա-52, Մի-8, Մի-26, Մի-35 ուղղաթիռ և 20 Սու-34, Սու-35 ինքանթիռ։ Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ ՌՕՈՒ-ի գծով վերկայացուցիչ փոխգնդապետ Վլադիմիր Դերյաբինը։

Նա նաև հայտնել է, որ ընթացիկ տարում ՌԴ ՊՆ-ն ստացել է ավելի քան 60 միավոր ավիատեխնիկա, այդ թվում Մի-28Հ, Մի-35 ուղղաթիռներ, Մի-8-ի արդիականացված տարբերակներ, Սու-30ՍՄ, Յակ-130, Ան-140 ինքնաթիռներ, իսկ «Սոկոլ» ուսումնական ավիաբազան համալրվել է «Անսատ-Ու» տիպի երեք ուղղաթիռով։

Դերյաբինը հավելել է, որ այս շաբաթ Աստրախանի մարզի Ախտուբինի և Տվերի մարզի Տորժկ ավիակենտրոնները ստացել են Մի-8ՄՏԲ-5-1 տիպի մի քանի արդիականացված դեսանտատրանսպորտային ուղղաթիռ։

Նշենք, որ Մի-8-ը և Մի-26-ը բեռնատար ուղղաթիռներ են, որոնք առաջադրանքների տեսանյունից բավական մոտ են միմյանց։ Իրենց հերթին՝ Մի-35-ը և Կա-52-ը մարտական ուղղաթիռներ են, որոնց առջև առաջադրանքների գրեթե նույն շրջանակն է։ Ստացվում է, որ նույն գործողության կատարման նպատակով Ռուսաստանը ստիպված է ապահովել միմյանց բավական մոտ տեխնիկայի բնականոն աշխատանքը, ինչը լրացուցիչ ծախսումների պատճառ կարող է դառնալ։

Աղբյուր. РИА НОВОСТИ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *