Անց է կացվել հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Ինչպես տեղեկացնում եեն պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան և ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը:

Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Հայկական կողմից դիտարկումը վարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Եվգենի Շարովը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չարձանագրվեց:

Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու և անմիջական դիտարկում, ինչպես նաև հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *