ՀՀ ԶՈւ դիպուկահարները կմասնակցեն «Դիպուկահարի սահմանագիծ» միջազգային մրցույթին. մանրամասներ

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակում անցակցվող «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին ՀՀ ԶՈւ զինծառայողները իրենց հմտություններով կմրցեն 18 երկրի դիպուկահարների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախտսանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Հնդկաստանի և Չինաստանի:

Մրցույթն անցկավելու է օգոստոսի 1-ից 9-ը Ղազախստանի տարածքում, երեք փուլով.

  1. Անհատական ստուգարք
  2. Զույգերով ստուգարք
  3. Դիպուկահարային էստաֆետա

Մրցույթին թիմերը մասնակցելու են 7,62 մմ տրամաչափի ՍՎԴ դիպուկահար հրացանով, «Մակարովի ատրճանակով» (ՊՄ), ՌԳԴ-5 նռնակով: Զինատեսակների ընտրությունը պայմանավորված է մասնակից բոլոր երկների սպառազինությունում դրանց առկայությամբ:

19 երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 11 մարդուց.

  1. Թիմի հրամանատար
  2. Թիմի հրամանատարի տեղակալ
  3. Մարզիչ
  4. Դիպուկահարների զույգեր ” 8 մարդ

Լավագույն դիպուկահարը որոշվում է առաջին փուլի ընթացքում գրանցած արդյուքներով: Դիպուկահարների լավագույն զույգը որոշվում է երկրորդ փուլի ընթացքում գրանցած արդյունքներով, իսկ դիպուկահարների լավագույն թիմը՝ երրորդ փուլի արդյունքներով:

«Անհատական ստուգարք». 1-ին փուլ

Առաջին փուլին մասնակից երկրներից յուրաքանչյուրից ներգրավված է 6 դիպուկահար: «Անհատական ստուգարքի» ժամանակ դիպուկահարներից յուրաքանչյուրը կատարում է 5 վարժություն, որոնք են՝ հրաձգություն գիշերով, հարձակման և պաշտպանության ժամանակ և այլն: Վարժություններից մեկը կոչվում է դիպուկահարային բիաթլոն:

Վարժություններից չորսը գնհատավում է ըստ հավաքած առավելագույն միավորների: Սակայն Դիպուկահարային բիաթլոնը գնահատվում  է վարժության համար գրանցված ծախսված նվազագույն ժամանակով :

Առաջին փուլում հաղթողը ճանաչվում է գումարային բոլոր վարժություններում զբաղեցված ամենաբարձր արդյունքներով:

«Զույգերով ստուգարք». 2-րդ փոՒլ

Երկրորդ՝ «Զույգերով ստուգարք», փուլի ժամանակ յուրաքանչյուր թիմից ներգրավվում է 3 դիպուկահարային զույգ: Դիպուկահարները կատարում են 4 վարժություն: Դրանք գնահատվում են հավաքած առավելագույն միավորներով:

«Դիպուկահարային էստաֆետա». 3-րդ փուլ

Այս փուլին մասնակցում են լավագույնը ճանաչված 4 երկրների խմբերը, արդյունքում որոշվում է լավագույն պետության ներկայացրած դիպուկահար խումբը: Երրորդ փուլին մասնակցում է դիպուկահարների երեք զույգ՝ էստաֆետայի սկզբունքով:

  • Դիպուկահարների առաջին զույգը սկզբում երեք խոչընդոտ է հաղթահարում՝ ճեղքված պատ, ցանկապատ, խրամ և մետաղալարերի ցանցով ստեղծված արհեստական պատնեշ (խոչընդոտների սխեման տես ստորև):
  • Խոչընդոտները հաղթահարելուց հետո հասնում են կրակային բնագիծ, ստանում սպառազինություն և զինամթերք, ապա ինքնուրույն լիցքավորում և խոցում թիրախները ՊՄ ատրճանակով, ՍՎԴ հրացանով և ՌԳԴ-5 նռնակներով:
  • Հրաձգության ավարտից հետո անցնում են հաջորդ «ճակատ» և հաղթահարում մյուս խոչընդոտները. «շարժվող» պատ, թեք վերելքով սանդուղք, փլվածք:
  • Վերջնակետում էստաֆետան ձեռքի հպումով փոխանցում են դիպուհարների հաջորդ զույգին:
  • Դիպուկահարների հաջորդ զույգը էստաֆետան ընդունելուց հետո անցնում է նույն տարածությունը և էստաֆետան փոխանցում է 3-րդ զույգին:
  • Ժամանակի գրանցումն ավարտվում է երրորդ զույգի կողմից վերջնագիծը հատելուց հետո:

Խոչընդոտները սխեմայով ներկայացված են նկարում։

  1. Անցք ունեցող պատ
  2. Ցանկապատ
  3. Խրամ
  4. Մետաղալարերի ցանցեր
  5. ՊՄ հրացանի կրակային բնագիծ
  6. ՍՎԴ դիպուկահար կրակային բնագիծ
  7. ՌԳԴ-5 նռնակի նետման բնագիծ
  8. «Շարժվող» պատ
  9. Թեք վերելքով սանդուղք
  10. Փլվածք
  11. Զինամթերքի փոխանցում

Նշենք, որ ապրիլի վերջին Ռազմինֆոն ներկա էր գտնվել ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ մրցույթին նախապատրաստական պարապմունքներին և զրուցել էր ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալի հետ:

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *