Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը վիրավորված զինծառայողներին պտղաբերության և որդեգրման աջակցելու նոր օրենք է ընդունել, հաղորդում է armytimes.com լրատվակայքը
ԱՄՆ Սենատի S-3313 օրենքը նախատեսված է ռազմաճակատում սեռական օրգանների վնասվածք ստացած վետերաններին պտղաբերության բուժում կամ որդեգրման գործընթացում աջակցություն ցուցաբերելու համար։ Սակայն նոր օրենքն ամենայն հավանականությամբ չի վավերացվելու, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չի նախատեսում մինչև տարվա վերջ քննարկել այն:
Մասնավորապես օրենքը հնարավորություն կտա կին-վետերաններին կամ վետերանների կանանց հղիանալ արհեստական բեղմնավորման ճանապարհով։ Այդ գործընթացն արժի մոտ 15000 դոլար, իսկ հղիացման հավանականությունը մոտ 30 տոկոս է։ Օրենքը տարածվում է նաև սուրագատ մայրերի օգնությամբ երեխա ունենալու դեպքերի վրա։
Բացի այդ ծածկվելու են նաև մինչև 3 երեխաների որդեգրման ծախսերը, եթե այդ ընդհանուր ծախսը չգերազանցի արհեստական բեղմնավորման մեկ գործընթացի գինը։
Օրենքի հեղինակ, Սենատի վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատական կուսակցության սենատոր Պատի Մուրայը, հայտարարել է, որ 2003-2011թթ. մոտ 2000 զինծառայողներ վնասվածքներ են ստացել, կամ ընդհանրապես կորցրել են սեռական օրգանները:
Իսկ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովի տվյալներն ավելի մեծ թիվ են նշում. ըստ այդ տվյալների` եթե օրենքը վավերացվի, ապա բեղնավորման օժանդակություն ստանալու իրավունք տարեկան կունենա շուրջ 3500 զինծառայող։
ԱՄՆ Կոնգրեսի վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական կուսակցության կոնգրեսմեն Ջեֆ Միլերը հայտարարել է, որ նա աջակցում է դեմոկրատական գորընկերոջ օրենքին, բայց պատրաստ է այն քննարկել մյուս տարի: Միլերը մտահոգություն է արտահայտել օրենքի ֆինանսավորման վերաբերյալ: Ըստ նրա` այդ նպատակի համար համար հինգ տարվա ընթացքում 568 միլիոն դոլար պետք է դուրս գրվի արտասահմանում պատերազմող զինվորների հաշվից և իսկ դա իր հերթին հաննգեցնելու է նոր վնասվածքների քանակի ավելացմանը։