Հուլիսի 9-ին Իրաքի վարչապետը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլը ազատագրելու մասին: Քաղաքի ազատագրության գործողություններում սպանվել է շուրջ 40.000 քաղաքացիական, և զոհվել Իրաքի ԶՈւ մոտ 20.000 զինծառայող:
ԻՊ զինյալները քաղաքը գրավել էին 2014 թ. հունիսին: Այդ ժամանակից սկսած՝ քաղաքի պատկերը անճանաչելիորեն փոխվել է: DigitalGlobe ընկերությունը ներկայացրել է տարբեր ժամանակահատվածներում քաղաքի նույն հատվածի արբանյակային լուսանկարները:
Ձախից Մոսուլի «Նինվե» հյուրանոցն է:
Հատված Մոսուլի հին քաղաքից:
Մոսուլի գլխավոր Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա մինարեթը։ ԻՊ զինյալները դրանք պայթեցրել են 2017-ի հունիսի 21-ին:
Մոսուլի 5-րդ կամուրջը: Այս մասում ավիահարվածներ է հասցրել նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան:
Մոսուլի «Հին կամուրջը»