Ինչպես տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Ռուսաստանը սկսում է «Սերնա» նախագծի երեք արագընթաց դեսանտային մոտորանավակների պետական փորձարկումները։
Կասպյան նավատորմի համար Նիժնի Նովգորոդում արտադրված նավերը, որոնք ունեն մինչև 45 տոննա բեռնատարություն, նախատեսված են սպառազինված անձնակազմի, անվավոր և թրթուռավոր տեխնիկայի տեղափոխման և ափհանման համար։
Նավերը կարող են զարգացնել մինչև 55 կմ/ժ արագություն։
Նախատեսվում է, որ դեսանտային նավերը Կասպյան նավատորմին կհանձնվեն 2013-ի առաջին կիսամյակում։
Աղբյուր. РИА НОВОСТИ