Ադրբեջանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է 5 մրցաձևում

Հուլիսի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների մի խումբ ուղարկվել է Ռուսաստան «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու համար: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ևս մեկ խումբ առաջիկա օրերին մեկնելու է Ղազախստան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

Դրվագ «Ծովային գավաթ-2016» մրցույթից

Ադրբեջանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է 5 մրցույթում.

  • «Տանկային բիաթլոն» տանկային անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակցում է 19 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը,
  • «Դիպուկահարային սահման» դիպուկահարների մրցույթում,  անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակցում է 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Իրանը, Ռուսասատանը,
  • «Ծովային գավաթ» ռազմանավերի անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան՝ Ճապոնական ծովի ջրային տարածք, Ադրբեջան՝ Կասպից ծովի ջրային տարածք, մասնակցում է 5 երկիր — Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը,
  • «Հրետանային կրակի վարպետներ» հրետանային հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակցում է 7 երկիր — Ադրբեջան, Ռուսաստան, Ղազախստան, Իրան, Վենեսուելա, Ղրղզստան, Բելառուս
  • «Դաշտային խոհանոց» պարենային ծառայության մասնագետների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակցում է 8 երկիր — Ադրբեջան, Ռուսաստան, Եգիպտոս, Բելառուս, Իրան, Սերբիա, Իսրայել, Մոնղոլիա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *