Ռուսաստանը պինդ վառելիքով աշխատող նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է ստեղծում, որը հեռանկարում կփոխարինի ներկայումս ռուսական զինված ուժերի զինանոցում գտնվող այնպիսի հրթիռային համակարգերին, ինչպիսիք են «Յարս» -ը և «Տոպոլ-Մ»-ը։
Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է ՌԴ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը։
ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (РВСН) 2012-ին մի քանի անգամ արձակել են նշված հրթիռի նախատիպը։ Փորձարկումներից վերջինը անց է կացվել հոկտեմբերի 24-ին Աստրախանի մարզի «Կապուստին-Յար» փորձադաշտում։
Միաժամանակ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել նաև հեղուկ վառելիքով աշխատող նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծմանը։
Կարակաևը նաև նշել է, որ 2012-ի ուսումնական տարվա 5-ի փոխարեն՝ 2013-ին ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը կարձակեն 11 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Աղբյուր. ВЗГЛЯД
РИА НОВОСТИ
РИА НОВОСТИ