Վիգեն Սարգսյանն ընդունել է «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» նախաձեռնող խմբին

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԵՊԲՀ հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

[ձախից] ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Դավթյան

[ձախից] ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Դավթյան

Վիգեն Սարգսյանը կարևորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Նախարարը հավաստիացրել է, որ զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։

Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամները

Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամները

Ամփոփելով հանդիպումը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։

Նշենք, վերջերս վերականգնողական կենտրոն են այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասին կարող եք դիտել նաև ռեպորտաժը ստորև

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *