Հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ: Հավաքներն անցկացվել են ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Իսկ դասախոսությունները հիմնականում վերաբերել են մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ կազմակերպման նպատակով մարտական հենակետերում ներդրված նորարարական մոտեցումներին:
Այնուհետև անցկացվել են նաև գործնական պարապմունքների ընթացքում: Հրամանատարական հավաքների արդյունքներն ամփոփել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Հաղորդագրության համաձայն՝ պարապմունքների ընթացքում ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին:
Նշենք, որ օրեր առաջ ամփոփվել են նաև բանակային զորամիավորման՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: