Սիրիայի «ոչ բախումային գոտիներից» մեկում սկսել են գործել ռուս-սիրիական համատեղ անցակետեր

Հուլիսի 25-ից Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներից» Արևելյան Գուտայում սկսել են գործել Ռուսաստանին զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի համատեղ անցակետերն ու դիտակետերը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Աղբյուրի համաձայն՝ Արևելյան Գուտայում տեղակայվել է 2 անցակետ և 4 դիտակետ: Դրանց տեղակայումը իրականացվել է հուլիսի 22-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Ռուսաստանի ռազմական ներկայացուցիչների և Սիրիայի չափավոր ընդդիմադիր միջև Արևելյան Գուտայում «ապաէսկալացման գոտի» տեղակայելու կարգի մասին համաձայնագրի շրջանակներում:

Բացի դրանից, նույն համաձայնագրով են կարգավորվում նաև «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտու» սահմանները, տեղակայման վայրերը և այն վերահսկող ուժերի լիազորությունները, ինչպես նաև բնակչությանը մարդասիրական օգնություն փոխանցելու ուղիները:

Հիշեցնենք, որ մինչև այժմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական ճգնաժամի լուծման համար անցկացվել է բանակցությունների 5 փուլ: Դրանք անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին, մայիսի 3-4-ին և հուլիսի 4-5-ին:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ: Բացի այդ, 2016-ի դեկտեմբերի վերջից Սիրիայում հրադադար է հաստատվել, որի պահպանման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *