Հուլիսի 22-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Փեյքան» դասի «Փեյքան» և «Ջոշան» նավերը «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարին մասնակցելու նպատակով ուղևորվել են Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նախքան Ռուսաստան հասնելը նավերը կայանել են նաև Ադրբեջանում։

Իրանի Կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում (արխիվ)
«Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարում Իրանը մասնակցություն կունենա 17 մրցույթում.
- «Տանկային բիաթլոն» տանկային անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝19 (այդ թվում` Հայաստան, Ադրբեջան),
- «Սուվորովյան գրոհ» հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
- «Դիպուկահարային սահման» դիպուկահարների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 12 (այդ թվում` Հայաստան, Ադրբեջան),
- «Դեսանտային դասակ» դեսանտային դասակների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝9,
- «Ծովային դեսանտ» ծովային հետևակի ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 4,
- «Ծովային գավաթ» ռազմանավերի անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան՝ Ճապոնական ծովի ջրային տարածք, Ադրբեջան՝ Կասպից ծովի ջրային տարածք, մասնակից երկրների թվաքանակը՝ 5 (այդ թվում՝ Ադրբեջան),
- «Խորություն» ջրասուզակների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղրիմ, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
- «Հրետանային կրակի վարպետներ» հրետանային հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 7 (այդ թվում՝ Ադրբեջան),
- «Վարպետ-զինագործ» զենքերը վերանորոգող հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
- «Մաքուր երկինք» ՀՕՊ ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 7,
- «Երկնքի բանալիներ» զենիթահրթիռային զորքերի մարտական հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
- «Անվտանգ միջավայր» ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
- «Էլբրուսի մատանի» լեռնային ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
- «Հավատարիմ բարեկամ» կինոլոգների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
- «Ռազմաբժշկական էստաֆետա» բժշկական անձնակազմի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
- «Դաշտային խոհանոց» պարենային ծառայության մասնագետների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 8 (այդ թվում` Ադրբեջան),
- Անօդաչու թռչող սարքերի հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5։