Հայտնի են «Տանկային բիաթլոնի» առաջին փուլի հայկական թիմի մրցակիցները

«Տանկային բիաթլոնի» առաջին՝ «Անհատական մրցավազք» փուլի ընթացքում ՀՀ ԶՈւ տանկային երեք անձնակազմերը դեղին ներկված տանկերով կմրցեն հուլիսի 30-ին, օգոստոսի 4-ին և 6-ին: Հուլիսի 24-ին կայացել է վիճակահանությունը:

Հուլիսի 30 Օգոստոսի 4 Օգոստոսի 6
Հայաստան Հայաստան Հայաստան
Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա
Հնդկաստան Հնդկաստան Հնդկաստան
Նիկարագուա Նիկարագուա Նիկարագուա

Տանկերի մրցավազքին մասնակցում են 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի:

Ադրբեջանցի տանկիստները մրցելու են հուլիսի 29-ին, 31-ին և օգոստոսի 5-ին, Քուվեյթի, Մոնղոլիայի և Չինաստանի թիմերի հետ:

Իրանի թիմի մրցակիցներն են Ղազախստանի, Զիմբաբվեի և Բելառուսի հավաքականները:

Այս տարի, բացի երեք երկրների հավաքականներից, մնացած բոլոր երկրների տանկիստները կմրցեն Ռուսաստանի տրամադրած Տ-72Բ տանկերով: Սա պայմանավորված է նրանով, որ այս տանկերն առկա են մասնակից բոլոր երկրների սպառազինություններում: Այդ նպատակով պատրաստվել է 70 տանկ: Վիճակահանությունից հետո թիմերը ստանում են չորսական տանկ:

Սեփական տանկերով կմրցեն Բելառուսի, Հնդկաստանի և Չինաստանի թիմերը: Բելառուսը ներկայանալու է իր իսկ արդիականացրած Տ-72 տանկով, Չինաստանի թիմը՝ սեփական արտադրության Type 96B-ով, Հնդկաստանը՝ Ռուսաստանի արտոնագրով արտադրած Տ-90 տանկով:

Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է չորսական տանկային անձնակազմ, որոնցից երեքը՝ հիմնական, մեկը՝ պահեստային, բոլորը միասին կազմում են 12 մարդ: Անձնակազմի մեջ է մտնում նաև ընդհանուր հրամանատարը, 2 մարզիչ, տեխնիկական սպասարկման բաժնի 6 մասնագետ:

Հայաստանցի տանկիստներն մրցույթին մասնակցում են 5-րդ անգամ: 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

ՀՀ ԶՈւ տանկիստները «Տանկային բիաթլոնի» վիճակահանության ընթացքում, 2017 թ.

ՀՀ ԶՈւ տանկիստները «Տանկային բիաթլոնի» վիճակահանության ընթացքում, 2017 թ., Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության

Մրցույթն անցկացվելու Ռուսաստանում՝ Մոսկվայի մոտ՝ «Ալաբինո» զորավարժարանում։ Այն բաղկացած է երեք փուլից.

  • «Անհատական մրցավազք»
  • «Էստաֆետ-կիսաեզրափակիչ»
  • «Էստաֆետ-եզրափակիչ»

«Անհատական մրցավազքի» երեք փուլերը հաղթահարելու դեպքում՝ հայաստանցի տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2017» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին»:

Նշենք, որ «Տանկային բիաթլոնը»  անցկացվում է «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ տանկային բիաթլոնը, առանձին անցկացվում էին նաև մինչ այդ: «Տանկային բիաթլոնի» մասին մանրամասն այստեղ:

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, բացի «Տանկային բիաթլոնից», մասնակցում են ևս 4 մրցույթի, որոնք անցկացվում են Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում:

  • «Տանկային բիաթլոն» (Танковый биатлон)
  • «Անվտանգ երթուղի» (Безопасный маршрут)
  • «Զորային հետախուզության գերազանցիկները» (Отличники войсковой разведки)
  • «Դիպուկահարի սահմանագիծ» (Снайперский рубеж)
  • «Ընկերակցության զինվոր» (Воин содружества)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *