«Հիզբոլլահը» և Սիրիայի բանակը կարևոր տարածքներ են ազատագրել ահաբեկիչներից Սիրիա-Լիբանան սահմանին

Հուլիսի 24-ին լիբանանյան շիայական «Հիզբոլլահ» շարժման զինյալները ռազմավարական նշանակության հովիտ են ազատագրել նախկին «Ան-Նուրսայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի և Լիբանանի սահմանին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Բացի «Հիզբոլլահ» շարժումից ահաբեկիչների դեմ Սիրիա-Լիբանան սահմանին գործողություններ է իրականացնում Լիբանանի զինուժը

Բացի «Հիզբոլլահ» շարժումից, ահաբեկիչների դեմ Սիրիա-Լիբանան սահմանին գործողություններ է իրականացնում Լիբանանի զինուժը

Աղբյուրը հայտնում է, որ այդ տարածքը «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման ամենակարևոր բազաներից մեկն էր Լիբանանի Արսալ նահանգում:

Հուլիսի 22-ին «Հիզբոլլահ» շարժումն ու Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչներից ազատագրել են ևս մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող սահմանային տարածքներ: Այս ուժերը այնուհետ նպատակ ունեն գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և նրանից ևս ազատագրել սահմանային հատվածները:

Նշենք, որ «Հիզբոլլահ» շարժման զինյալները և Սիրիայի կառավարական ուժերը սիրիա-լիբանանյան սահմանին ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ գործողություններ սկսելու մասին հայտարարել են դեռևս հուլիսի 21-ին:

Ավելի վաղը հայտնի է դարձել, որ Սիրիայի հետ սահմանին՝ հենց Արսալ նահանգում, գործողություններ է իրականացնում նաև Լիբանանի զինված ուժերը:

Արսալ նահանգը սիրիա-լիբանանյան սահմանի ամենալարված հատվածն է: Ահաբեկչական խմբավորումները լեռնային տարածքն օգտագործում են դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար: Այդ հատվածներում գործում են հիմնականում «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները: Դեռևս 2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները ներխուժել են Արսալ նահանգի համանուն քաղաք, սակայն լիբանանյան բանակը հետ է մղել նրանց հարձակումը:

«Հիզբոլլահ» շարժումը Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին և նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը, սակայն, քննադատվում է Լիբանանի իշխանությունների կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *