Իրանը «Սայյադ-3» հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել

Հուլիսի 22-ին Իրանում անցկացվել է «Սայյադ-3» հրթիռների արտադրական գծի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Միաժամանակ հրթիռների որոշակի խմբաքանակ մատակարարվել է Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանմանը։

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

«Սայյադ-3» հրթիռները արտադրվել են Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության կողմից։ Հրթիռների հեռահարությունը 120 կմ է, թռիչքի բարձրությունը՝27 կմ։

«Սայյադ-3» հրթիռը Իրանը առաջին անգամ փորձարկել է 2016-ի դեկտեմբերին՝«Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ։ Հրթիռը արձակվել է «Թալաշ» զենիթահրթիռային համակարգից։

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

Իրանական արտադրության «Սայյադ-3» հրթիռներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *