Սիրիայի բանակը ԻՊ-ից մի քանի գյուղ է ազատագրել Ռաքքայի հարավում

Հուլիսի 22-23-ին Սիրիայի բանակը Ռաքքայի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մի քանի բնակավայր է ազատագրել:  Ասադի բանակը շարունակում է առաջխաղացումը՝ Եփրատի ափ դուրս գալու համար: 

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ազատագրված բնակավայրերը Ռաքքայի և Դեր Զորի միջև ընկած տարածքում են: Դատելով հարձակման ուղղությունից՝ կարող ենք ենթադրել, որ Սիրիայի կառավարական ուժերը փորձում են կտրել ԻՊ ուժերի շարժը Ռաքքայի շրջանի բնակավայրերից դեպի Դեր Զոր և հակառակ ուղղությամբ:

Դեր Զորի մի մասը ներկայում վերահսկում է Սիրիայի բանակը, սակայն սիրիական ուժերը չորս կողմից շրջապատված են ԻՊ զինյալներով:

Ինչ վերաբերում է Ռաքքային, ապա այդտեղ ԻՊ ուժերին շրջապատել են ԱՄՆ օգնությամբ գործող քուրդ-արաբական ուժերը: Նշված խմբավորման կազմում հիմնական ուժը կազմում են Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG):

Իրադրությունը սիրիայի հյուսի-կենտրոնական հատվածում. 24-07-2017 թ.

Իրադրությունը սիրիայի հյուսի-կենտրոնական հատվածում. 24-07-2017 թ.

Միևնույն ժամանակ Սիրիայի բանակի հետ դաշնակցող շիայական «Հիզբոլլահ» խմբավորման զինյալները գործողություններ են վարում Սիրիա-Լիբանան սահմանի վերջին հատվածները զինյալներից ազատագրելու համար:

Նշված տարածքով, մասնավորապես «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները զենք են ներմուծում Սիրիա՝ Իդլիբի նահանգում գործողություններ վարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *