Պայթյուն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ

Դեկտեմբերի 13-ին Աֆղանստանի հարավում Քանդահար քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ամերիկացի մեկ զինծառայող և երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

Աֆղանական բանակի մեկ զինծառայող և 17 խաղաղ բնակիչ վիրավորվել են։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի՝ ավիաբազա կատարած այցից ժամեր անց։ Սակայն ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը պնդել է, որ պայթյունը Պանետայի այցի հետ որևէ կապ չունի։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Աղբյուր. MIGnews

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *