Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հատուկջոկատայինները Կրասնոդարում անցկացվող վարժանքների ընթացքում «ոչնչացրել են» բնակելի տներ գրաված պայմանական հակառակորդին։ Այս մասին հուլիսի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների սցենարի համաձայն՝ 30 հոգուց բաղկացած պայմանական անօրինական զինված խմբավորումը գրավել է 10 բնակելի տուն և ենթակառուցվացքային հանգույց։
ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները անօդաչու թռչող սարքով հետախուզել են տեղանքը, այնուհետև որոնողական գործողություններ իրականացրել։ Հակառակորդին հայտնաբերելուց հետո զինծառայողները դեսանտավորվել են նախանշված վայրում, շրջապատել և ոչնչացրել են հակառակորդին։
Վարժանքներին ներգրավվել է 150 զինծառայող, 10 միավոր զինտեխնիկա։