Ռուսաստանը և Ղազախստանը «ՄիԳ» կործանիչների սպասարկման կենտրոն կստեղծեն

Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են համաձայնագիր՝ Ղազախստանի ԶՈւ սպառազինությունում առկա «ՄիԳ» ինքնաթիռների սպասարկման կենտրոն ստեղծելու մասին։ Այս մասին հուլիսի 19-ին  տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական կայքը։

Սրանով Ռուսաստանը մտադիր է Ղազախստանի ուշադրությունը հրավիրել ու այդ երկրի զինված ուժերին վաճառել ՄիԳ-35 կործանիչներ՝ միաժամանակ այնտեղ կազմակերպելով ինքնաթիռի որոշ հանգույցների արտադրություն։

ՄիԳ-35 կործանիչ

Համաձայնագիրը ստորագրել են «ՄիԳ» ինքնաթիռաշինական կոորպորացիայի գլխավոր տնօրեն Իլյա Տարասենկոն և «Ղազախստան ինժիներինգ» ընկերության ղեկավար տնօրեն Վադիմ Շակշակբաևը։

ՄիԳ-35-ը ստեղծվել է ՄիԳ-29Կ կործանիչների հիման վրա։ Կործանիչի առավելագույն արագությունը 2560կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ 17500մ։ Կործանիչը փորձարկումներ է անցնում 2017 թվականից, նախատեսվում է շահագործել 2018-ից։

Նշենք, որ ՄիԳ-35 կործանիչներով կարող է համալրվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *