Հուլիսի 19-ին Արարատում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող

Հուլիսի 19-ին Tert.am լրատվական կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկը: ՀՀ քննչական կոմիտեից Razm.info-ին հայտնեցին, որ զինծառայողը բեկորային վնասվածք է ստացել, դեպքի վայրում տարվում են քննչական գործողություններ:

Tert.am լրատվական կայքը ժամը 15:12-ի դրությամբ նաև հայտնել էր, որ վիրավորված զինծառայողը ականապատ դաշտում էր, այդ պահին նրան փորձում էին դուրս բերել:

Առայժմ այս կապակցությամբ հավելյալ տեղեկություններ չեն տարածվել: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից զինծառայողի՝ ականապատ դաշտում մնալու վերաբերյալ տեղեկությունը չհաստատեցին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *