ՊՆ-ն կոչ է արել զերծ մնալ շահադիտական քայլերից

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 13-ին հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ՀՀ-ում զորակոչի ընթացքում առկա օրինականության խախտման դեպքերը և կոչ արել զերծ մնալ շահադիտական քայլերից։

Հաղորդագրության մեջ ասված է.«Աշնանային զորակոչին մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում:

Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում:

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին:

Միևնույն ժամանակ խորհուրդը, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *