2009-2017 թթ. Աֆղանստանում սպանվել է ավելի քան 26.500 քաղաքացիական. ՄԱԿ

Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է քաղաքացիական անձանց 1662 մահվան և 3581 վիրավորման դեպք: Տուժածներից ավելի քան 1500-ը երեխաներ են:

Հուլիսի 17-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում նշված է Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը:

2017-ի հունվար-հունիս ամիսներին գրանցված մահվան դեպքերը 2 տոկոսով աճել են 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի առաջին կեսին գրանցվել էր քաղաքացիական անձանց 1601 մահվան դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն էր 2009 թվականից:

Իսկ 2009 թվականից հունվարի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում զինված հակամարտությունը քաղաքացիականների շրջանում խլել է ավելի քան 26 հազար 512 մարդու կյանք,  վիրավորվել է 48 հազար 931 մարդ:

2009 հունվարից 2017 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

2009 հունվարից 2017 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

2017-ի առաջին վեց ամիսներին տեղահանվել է շուրջ 138 հազար 300 աֆղանստանցի: 2016-ին տեղահանվածների թիվը 157 հազար 987 էր:

Քաղաքացիների շրջանում մեծ թվով զոհերի պատճառ են դառնում շարունակվող քաղաքացիական պատերազմը, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, պայթուցիկ սարքերը  և այլն:

ՄԱԿ-ը 2017-ի առաջին վեց ամիսներին երեխաների շրջանում հաշվարկել է 1577 պատահար, որի հետևանքով մահացել է 436 երեխա, վիրավորվել՝ 1141: Այս պատահարները, համեմատած 2016-ի առաջին կեսի հետ, աճել են 1 տոկոսով, մահացությունների թիվն՝ 9 տոկոսով, իսկ վիրավորումները՝ 4 տոկոսով: Երեխաները կազմում են քաղաքացիական շրջանում պատահարների 30 տոկոսը:

Նշենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղի անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք իրականացնում են «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությունը:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 125-130 խաղաղապահ զինծառայողներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *